Հռիփսիմե Հակոբյանի ջերմ ընտանեկան լուսանկարը՝ Արցախից

14:37   22 օգոստոսի, 2018

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները:

Երգչուհին միկրոբլոգի իր էջում ընտանեկան, ջերմ լուսանկար է հրապարակել, որում նա ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի եւ որսու՝ փոքրիկ Լեոյի հետ է: Երգչուհին իր հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ Հռիփսիմեի հրապարակումներից պարզ է դարձել, որ նրանք գտնվում են Արցախում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել որդու հետ՝ նշելով միայն, որ լուսանկարն արված է Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Նորավանքում:

Օգտատերերի մեծ մասը հիացմունք էր արտահայտել լուսանկարի մեկնաբանությունների դաշտում, սակայն նրանցից մեկը նշել էր. «Ինչ տգեղ շրթունքներ ունեք»:

Ի պատասխան վերջինիս մեկնաբանությանը, Հռիփսիմեն պարզապես հարցրել էր. «Ինչ ի՞նչ եք անում իմ էջում Դուք»: Հարցին պատասխան չի հաջորդել:

Ի դեպ, Հռիփսիմեն հաճախ է անմիջական կերպով պատասխանում լուսանկարների ներքո գրված մեկնաբանություններից շատերին:

 



© NEWS.am STYLE