57-ամյա Էդի Մյորֆին տասներորդ անգամ հայր կդառնա

19:17   22 օգոստոսի, 2018

57-ամյա հոլիվուդյան դերասան Էդի Մյորֆին շուտով տասներորդ անգամ կդառնա հայր. նրա ընկերուհին՝ Փեյջ Բաթչերը հղի է:



39-ամյա մոդելին նկատել են Լոս Անջելեսում ու նա հյատնվել է պապարացիների թիրախում: Ստացված լուսանկարները վերացնում են բոլոր կասկածները:

Երեխան մոդելի երկրորդ զավակն է, իսկ Մյորֆիի՝ տասներորդը:



Էդին ու Փեյջը դուստր ունեն, որի անունը Իզի Ունա է: Աղջնակը լույս աշխարհ է եկել 2016-ին: Էդի Մյորֆին եւս հինգ զավակ ունի նախկին կնոջից՝ Նիկոլ Մյորֆիից: Դերասանը բացի այդ երեք ժառանգորդ ունի տարբեր ընկերուհիներից՝ այդ թվում նաեւ Spice Girls-խմբի երգչուհի Մել Բիից:



Ի դեպ, աստղը Փեյջի հետ հանդիպում է արդեն վեց տարի, իսկ հարաբերությունները օրինականացնել զույգը կարծես թե չի շտապում:





                                                                                                                      Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                                  Լուսանկարները՝ Mega



© NEWS.am STYLE