Քենդալ Ջենները ներողություն է խնդրել մոդելներին վիրավորելու համար

20:13   22 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը հայտնվել է սկանդալի կիզակետում: Նա հարցազրույց է տվել  Love Magazine –ին:  22-ամյա մոդելը նշել է, որ միշտ բավականին հնարամիտ է եղել ու երբեք չի նմանվել այն աղջիկներին, ովքեր մեկ սեզոնի ընթացքում 30 ցուցադրության են մասնակցում:

Այդ արտահայտությունը վիրավորական է թվացել շատ մոդելներին, քանի որ նրանց մեծամասնությունը խիտ գրաֆիկով է աշխատում ու շատ հնարավոր է, որ իսկապես տասնյակ ցուցադրությունների է մասնակցում մեկ սեզոնի ընթացքում:

Instagram-ի օգտատերերը մեկնաբանությունների դաշտում հանդիպել են մի շարք գրառումների: Բողոքել են այդ թվում նաեւ հենց իրենք՝ մոդելները:

«Այդ աղջիկները անում են ամեն հնարավորը, որ կարիերա ստեղծեն, պահեն իրենց ընտանիքներն ու հոգան ծախսերը: Ի դեպ, մեկ սեզոնի ընթացքում մենք անգամ 70 ցուցադրություն ենք ունենում ու հպարտ ենք դրանով» , - գրել է մոդել Դարյա Ստրոուկսը:



Մոդել Մոնիկա Յագաչակը եւս բարկացել է ու գրել. «Ինձ դա այնքան բարկացրեց: Այդ խոսքերը վիրավորական են մոդելների 99%-ի համար: Այո, նրանք ստիպված են տանջվելով վաստակել: Դա է իրական կյանքը»:

Օգտատերերից մեկն էլ այպես է մեկնաբանել իրադրությունը. «Դու քո ազգանունով, ունեցվածքով ու համբավով երբեք էլ չես հասկանա դա: Մոդե՞լ: Դու երբեք չես ունենան այն ակնածանքը, որը վաստակում են այդ աղջիկները, հատակապես քո էթիկայի բացակայությամբ: Դու հնարամիտ չես, այլ մեծամիտի մեկը»:



«Վերջին հարցազրույցում արտահայտածս միտքը ճիշտ չի ընկալվել: Դա պետք է հնչեր որպես հաճոյախոսություն, բայց այն կոնտեքստից դուրս են բերել ու աղավաղել: Ուզում եմ հստակեցնել իրողությունը. Իմ հարգանքը կոլեգաներիս հանդեպ անհուն է: Ես իմացա, թե ինչ է գիշերներն անքուն անցկացնելը, աշխատանքային էթիկան, մշտական տեղափոխություններից սթրեսը, ընկերներից ու հարազատներից բաժանվելը: Ինձ ոգեշնչում են բոլոր այն մարդիկ, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել: Ես երբեք չէի էլ կարողանա ատել նրանց: Բոլորին հաղթանակներ եմ մաղթում: Ձեր մեջ ավելացրեք բարությունն այսօր եւ ընդմիշտ» , - պատասխանել է քննադատություններին Քենդալը  Twitter-ում:




© NEWS.am STYLE