Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել՝ կազմակերպելով ԱՄՆ-ի ամենաշահութաբեր տուրը

22:11   22 օգոստոսի, 2018

Թեյլոր Սվիֆթը ԱՄՆ-ի ամենաշահութաբեր տուրի ռեկորդն է սահմանել, հայտնբում է Billboard-ը: 28-ամյա երգչուհին գիտի՝ ինչպես երգել ու արվեստով վաստակել մի ողջ կարողություն:

Նա եւս մեկ անգամ ապացուցել է այդ փաստը՝ ի գիտություն իր հանդեմ ոչ այնքան բարյացակամ տրամադրված աստղերի (այդ թվում նաեւ Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի):



Այս պահին Թեյլորի համերգային շրջագայությունը դեռ ավարտված չէ: Նա շրջում է ԱՄՆ-ով : 27 ելույթներից հետո Սվիֆթին հաջողվել է վաստակել 191 մլն. դոլար, դրանով իսկ սահմանելով ռեկորդ ԱՄՆ-ում. դեռ ոչ մի կին արտիստի չի հաջողվել գրանցել նման ցուցանիշ:

Երգչուհուն ունկնդրելու է գնացել 1.489 904 երկրպագու, ու բոլոր 27 համերգների տոմսերը սպառվել են մինչեւ վերջինը: Երգչուհին դեռ 11 համերգ ունի ԱՄՆ-ում ու յոթը՝ երկրից դուրս:



Ի դեպ, Սվիֆթը հենց իր իսկ ռեկորդն է գերազանցել: 1989 Tour շրջագայությունը երգչուհուն 181 մլն. դոլար էր բերել:




                                                                                                                  Լուսանկարները՝ Splash





© NEWS.am STYLE