Ջուսի նոր էքստրավագանտ կերպարը (ֆոտո)

18:47   22 օգոստոսի, 2018

Երգչուհի Ջուսը ուշադրության կենտրոնում է հայտնվում ոչ միայն իր հզոր ձայնային տնվայլների, այլեւ յուրահատուկ ոճի, համարձակ հանդերձանքների, ոճային լուծումների շնորհիվ:

Այս անգամ երգչուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել է նոր լուսանկար, որում կապույտ ծաղկավոր զգեստով է:



Հետաքրքիր է, որ Ջուսը այն համադրել է կարմիր դետալներով, կարմիր ու սեւ երանգների ձեռնոցներով: Այսպիսով, սովորական ամառային զգեստից ստացվել է հետաքրքիր ու համարձակ կերպար:



Ավելի վաղ նա ցուցադրել էր իր «խենթ» սանրվածքը: Լուսանկարում Ջուսը իրոկեզ սանրվածքով էր, շքեղ ոսկեգույն-մաքսի զգեստով ու իրեն հատուկ վառ դիմահարդարմամբ:

Ջուսը նաեւ տեսանյութ էր հրապարակել միկրոբլոգում. հոլովակում ուրախ ու «խենթությունների» սիրահար երգչուհին պառկած էր բեմի վրա:





© NEWS.am STYLE