Բեն Աֆլեքի նախկին կինը նրա տեղափոխել է վերականգնողական կենտրոն՝ հարբեցողությունից բուժվելու համար

11:12   23 օգոստոսի, 2018

Բեն Աֆլեքը շտապ տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, եւ ում հետ. Իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ: 46-ամյա դերասանը նախկինում նույնպես ընկել է վերականգնողական կենտրոն, քանի որ դերասանը ոչ մի կերպ չի կարողանում բուժվել ալկոհոլային կախվածությունից:

Կարծես ոչինչ չի եղել, որը դերասանին դրդեր այս միջադեպին, նա բաժանվել է ընկերուհուց՝ Լինսի Շոկուսից եւ սկսել է հանդիպել երիտասարդ մոդել Շոն Սեքսթոնի հետ:

Սակայն, TMZ-ի պապարացիները Բենին «բռնացրել են» այն պահին, երբ տուփով ոգելից խմիչք էր տեղափոխում տուն: Համացանցում այդ լուսանկարը տեսել է նրա նախկին կինը՝ Ջենիֆոր Գարները (ի դեպ, նա ապահարզանի է դիմել երկու տարի առաջ, սակայն, այն դեռ պաշտոնապես գրանցված չէ):

Ջենը եկել էր Բենի հետեւից, խոսել է նրա հետ եւ անմիջապես նրան տեղափոխել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը:

Ըստ ասեկոսեների, Բենս սկսել է խմել երկու օր առաջ, ի դեպ հենց իր նոր ընկերուհու հետ: Վերջին անգամ դերասանը վերականգնողական կենտրոնում եղել էր անցած տարվա դեկտեմբերին:

Լուսանկարները՝ Backgrid, Splash



© NEWS.am STYLE