Սեւ բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի ծնկներին

12:15   23 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանւ խոստովանել է, որ Քանյե Ուեսթը շատ է սիրում քնել իրենց համատեղ հանգստաի ժամանակ: Բայց, երեւում է, որ Քիմին դա դուր չի գալիս, քանի որ ինչու անիմաստ ժամանակը ծախսել քնի վրա, երբ կարելի է լուսանկարվել եւ հրապարակել այն Instagram-ում:

37-ամյա հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ռեալիթի-շոուի աստղը սեւ բիկինիով նստած է ամուսնու ծնկներին:

«Հանգստի ժամանակ նա սիրում է քնել, սակայն ես հինգ րոպեով արթնացրել եմ, որպեսզի լուսանկարվենք», - մակագրել է լուսանկարը՝ հայուհին:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին դատի են տվել եւ միլիոնավոր դոլարների կոնպենսացիա են պահանջում: Իսկ այժմ անդրադառնանք նախապատմությանը: Քիմն օրերս թողարկել է իր օծանելիքը, որը կրում է Vibes անվանումը: 37-ամյա հայուհին հինգ րոպեում վաստակել է  հինգ միլիոն դոլար, այն բանից հետո, երբ հայտարարել է իր արտադրանքի մասին:

Եվ այդ գումարը, ինչպես ասում են մաքուր է աշխատել, քանի որ գովազդի համար ցենտ անգամ չի ծախսել: Այն ամենն ինչ ռեալիթի-շոուի աստղը վաճառել է, գովազդված է եղել իր կողմից եւ իր Instagram-ում: Հայուհու կողմից թողարկված օծանելիքն արժե 45 դոլար:

Ինչպես հայտնում է The Blast-ը, Քիմին դատի է տվել Vibes Media մեդիա-ընկերությունը, որը պնդում է, որ աստղը կրկնօրինակել է իրենց ընկերության լոգոն՝ իր նոր արտադրանքի համար: Vibes Media ընկերությունը նյութական կոնպեսացում է պահանջում, չնայած գումարի չափը չի բարձրաձայնվում, այնուամենայնիվ, խոսքը գնում է երեքմիլիոն դոլարի մասին:

Քիմ Քարդաշյանը դեռ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն, իր փաստաբաններն աշխատում են, որպեսզի վերացնեն ընկերության հետ առաջացած խնդիրը: Չիշտ է ընկերությունն արդեն դատի է տվել եւ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին մեզ սպասվում է դատական գործընթաց:

Հայուհու փաստաբանները հայտարարում են, որ ընկերությունն օգտագործում է պահը, որպեսզի ուշադրություն գրավի եւ լոգոների ոչ մի համընկնում չկա, եւ ընկերության հայցը ծաղրանք է:

Լուսանկարները՝ WireImage, Getty



© NEWS.am STYLE