Գարիկ Մարտիրոսյանի կնոջ վրա հարձակվել են ճայերը

16:06   23 օգոստոսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կնոջ վրա հարձակվել են ճայերը: Ժաննա Լեւինան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը բաժանել է երկու մասի, որում նա վարդագույն լայնեզր գլխարկով է,  որն իր հերթին ենթարկվել է օդային հարձակման)))

«Լուսանկար «առաջ եւ հետո»: Մինչ այն պահը, երբ ճային դուր եկավ իմ գլխարկը եւ հետո», - մակագրել է լուսանկարը Ժաննան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի կունենա մեր բոլորի կողմից սիրված՝ Comedy Club-ի փառատոնը: NEWS.am STYLE-ն այս մեծ իրադարձության մասին զրուցել է շոուի գլխավոր առաջնորդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - նշել է Գարիկը:



© NEWS.am STYLE