Playboy-ի մոդելը հեռացել է Բեն Աֆլեքից՝ հարբեցողության մասին լուրերից հետո

18:19   23 օգոստոսի, 2018

Բեն Աֆլեքի կյանքը սկսել է արագորեն փոխվել: Այսօր առավոտյան հայնում էին, որ 46-ամյա դերասանը նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների կողմից տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, քանի որ երկու օր է, ինչ ալկոհոլի ազդեցության տակ է գտնվում, եւ ի դեպ հենց Ջենն է ահազանգել, այն բանից հետո, երբ համացանցում տեսել է պապարացիների կողմից արված լուսանկարը, որում դերասանը պատկերված է ոգելից խմիչքով լի արկղով՝ իր տան դիմաց:

Ջենը գնացել է Բենի ետեւից, զրուցել է նրա հետ եւ անմիջաեպես նրան տեղափոխել է լոսանջելեսյան հիվանդանոցներից մեկը:

Դերասանը վերջին անգամ վերականգնողական կետրոնում եղել է անցած տարի դեկտեմբերին:

Մի խոսքով օրերս հայտնի է դարձել, որ Բենը բաժանվել է իր ընկերուհուց՝ Լինդսի Շոկուսից, իսկ դերասանուհին նրան երկու շաբաթ անընդմեջ տեսել է Playboy-ի 22-ամյա մոդել՝ ոնսոն Սեքսթոնի հետ: Վերջին էլ Բենի հոսպիտալացման մասին լուրից հետո հանգիստ մեկնել է Մալիբու եւ զղբյուրների վերջին նորությունների համաձայն, նույնիսկ չի զանգահարել դերասանին եւ չի հետաքրքրվել նրա վիճակով:

Փառք ու պատիվ դերասանի նախկին կնոջը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, Splash



© NEWS.am STYLE