Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու լուսանկարները Քիմ Քարդաշյանի ոճով

20:17   23 օգոստոսի, 2018

Վերջերս Բլեք չայնան ներկա է եղել MTV VMA մրցանակաբաշխությանը, որին սովորաբար մասնակցում են աշխարհահռչակ աստղերը:

Բլեք Չայնան երեկվանից Instagram-ի իր էջում ակտիվորեն տեղադրում է նոր ֆոտոսեսիայի լուսանկարները, դրանք բավականին նման են Քիմ Քարդաշյանի ձմեռային ֆոտոսեսիայի կադրերին, որոնք արված էին Fendi-ի համար:



Ի դեպ, 30-ամյա Չայնան շարունակում է մեղադրել Քարդաշյան-Ջեններ գերդաստանին նրանում, որ նրանք ամեն բան անում են իր կարիերայի զարգացմանը խոչընդոտելու համար: Թե ինչ նկատի ունի դա ասելով Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին, անհայտ է:









Նա ինչպես պարում էր գիշերային ակումբում, այնպես էլ շարունակում է նույն գործով զբաղվել: Միակ տարբերությունն այն է, որ նրա եկամուտն ավելացել է հենց ի շնորհիվ այն բանի, որ աշխարհն իմացավ նրա մասին, երբ նա հանդիպում էր Ռոբ Քարդաշյանի հետ:




© NEWS.am STYLE