Անժելա Սարաֆյանի եթերային տեսքը Բեւեռլի Հիլզում

21:47   23 օգոստոսի, 2018

«Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղ Անժելա Սարաֆյանը շարունակում է գրավել օգտատերերի սրտերն իր հիասքանչ լուսանկարներով, որոնք, ճիշտ է, շատ չեն, բայց, ինչպես ասում են, որակով են:

Այս անգամ հայուհին Instagram-ի էջում Բեւեռլի Հիլզի զբոսանքից մի լուսանկար է ներկայացրել: Լուսանկարնում նա վերնաշապիկ-զգեստով է, որի նուրբ գունավորումն ընդգծել է աստղի աչքերի յուրահատուկ գույնը:

Ի դեպ, այս տեսակի զգեստները, կարծես թե, շատ են դուր գալիս Անժելային. նա հաճախ է նախապատվությունը հենց դրանց տալիս:



«Ես քայլում եմ այստեղ», - լուսանկարը հրապարակել է հայուհին: Օգտատերերը, ինչպես միշտ, հիացմունքի խոսքերով են ողողել մեկնաբանությունների համար նախատեսված դաշտը:

Ի դեպ, վերջերս դերասանուհին հրապարակել էր տեսանյութ, որում երեւում էր, թե ինչ հմտությամբ է նա դաշնամուր նվագում:

Публикация от AngelaSarafyan (@angelasarafyan)



© NEWS.am STYLE