Ումա Թուրմանի դուստրը կնկարահանվի Տարանտինոյի ֆիլմում

22:47   23 օգոստոսի, 2018

Երեւում է, Ումա Թուրմանի դուստրը՝ Մայա Հոուքը մայրիկի հետքերով է գնում: Նա պատրաստվում է նկարահանվել աշխարհահռչակ ռեժիսյոր Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում:





Ֆիլմը պատմում է հղի ամերիկացի դերասանուհի ու մոդել Շերոն Թեյթի դաժան սպանության մասին՝ Չարլզ Մենսոնի ու նրա համակիրների ձեռքով:

Կրիմինալ դրաման պլանավորվում է մեծ էկրաններ բարձրացնել հաջորդ տարվա ամռանը: The Hollywood Reporter-ը հայտնում է, որ Տարանտինոյի հերթական գլուխգործոցում փայլելու է իսկական աստղաբույլ՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Կուրտ Ռասելը, Թիմ Ռոթն ու այլք:








                                                                                                        Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE