Քիմ Քարդաշյանի մայրը կարծում է իրեն փորձում են թունավորել

23:17   23 օգոստոսի, 2018

Քարդաշյան-Ջեններ գերդաստանից ամեն բան սպասելի է: Այս անգամ տագնապ է բարձրացրել Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները: Նա վստահ է, որ ինչ-որ մեկը փորձում է իրեն թունավորել:

Այս ամենը մանրամասնորեն ներկայացված է  Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի հերթական սերիայում: Քորթնին ու Քիմը կարծիք են հայտնում, որ իրենց մայրը պարզապես չափազանցնում է:



62-ամյա Քրիսը պնդում է, որ իրեն լավ չի զգում ու նույնիսկ իր տան ջուրը համեմատում է Քորթնիի տան ջրի հետ՝ ենթարկելով դրանք զանազան փորձարկումների: Դուստրերը փորձում են ամեն կերպ նրան հանգստացնել՝ ասելով, որ նա ավելի քան առողջ տեսք ունի:



«Դու ամեն հարցում ծայրահեղ ես, բայց սա արդեն վեր է ցանկացած ծայրահեղությունից», - նշում է Քիմը:

Չնայած նրան, որ խմելու ջուրը «հանձնում» է բոլոր հնարավոր թեստերը, դա չի օգնում ընտանիքի մորը հանգստանալ:








                                                                                                          Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                           Լուսանկարները՝ E!



© NEWS.am STYLE