10:15 24 օգոստոսի, 2018Մեկ շաբաթ առաջ Անի Լորակի ամուսնուն՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուին «բռնացրել էին» մի ուկրաինուհու հետ, որը բավականին հայտնի է գիշերային ակումբների հաճախորդների շրջանում։

Անի Լորակի ամուսնուն լուսանկարել են Կիեւի կարաոկե ակումբներից մեկում։ Մուրատին ակումբում նկատել են Յանա Բելյաեւայի հետ, որից հետո նրանք միասին տուն են գնացել։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ թուրք գործարարը աղջկա համար բնակարան է վարձել Կիեւի կենտրոնում, եւ, ըստ էության, ծախսել է կնոջ փողերը, չէ՞ որ ինչպես պարզվել է՝ Մուրատի ամբողջ բիզնեսը կառուցված է Լորակի միջոցների վրա։

Այնուամենայնիվ, սկանդալի ալիքի ֆոնին բացահայտվել են նաեւ հայտնի երգչուհու ամուսնու անցյալի որոշ մանրամասներ։ Պարզվում է՝ Նալչաջիօղլուն երբեք սեփական բիզնես չի ունեցել, այն ամենը, ինչ նա ունի, ստացել է Կարոլինայի հետ ամուսնության շնորհիվ։ Պնդումներ կային նաեւ, որ Մուրատը թմրանյութերով էր տարված։

«Դնի»-ն գրում է, որ հայտնի երգչուհու ամուսինը հանդիպում էր սիրուհու հետ։ Մուրատ Նալչաջիօղլուն, չնայած սկանդալին, շարունակում է Յանա Բելյաեւայի հետ հարաբերությունները։
Մուրատն ու Յանան ապրում են Կիեւում։ Նրանք բնակարան են վարձել հայտնի թաղամասում եւ շատ հավանական է՝ Կարոլինայի փողերով։ Մուրատի ու Յանայի հարաբերությունները զարգանում էին մինչ նրանց մասին հայտնի կդառնար լայն հանրությանը։ Նրանք ծանոթացել են գիշերային ակումբում, որտեղ հաճախ հանգստացել են ընդհանուր ընկերների հետ։ Սկզբում Նալչաջիօղլին եւ Բելյաեւան պարզապես ընկերներ էին, սակայն շուտով ամեն ինչ փոխվեց։ Աղբյուրը ենթադրում է, որ հարաբերությունների նախաձեռնողը Լորակի ամուսինն է եղել։

«Նա մշտապես ակումբում զվարճանում էր աղջիկների հետ։ Աղջիկները նրա պարագայում միշտ շատ են եղել։ Նույնիսկ հիմա Յանան միակը չէ»,-հայտարարել է Բելյաեւայի ծանոթներից մեկը։