Ջասթին Բիբերի հարսնացուն 250հազար դոլարանոց նշանադրության մատանիով՝ Vogue-ի շապիկին

11:10   24 օգոստոսի, 2018

Մոդել Հեյլի Բոլդուինին հայտնվել է Vogue Mexico եւ Japan ամսագրի շապիկին եւ էջերին: Աղջիկը, ինչպես հայտնի է նշանադրված է Ջասթին Բիբերի հետ:

24-ամյա կանադացի երգիչը սիրելիի համար մատանին ձեռք է բերել Նյու Յորքում գտնվող Solow & C զարդերի խանութից (Բիբերը մատանին ձեռք է բերել մի քանի ժամում, որպեսզի նրան ոչ ոք չխանգարի, նա կես օրով փակել էր խանութը):

Արդյունքում հայտնի երգիչը մատանի է գնել 250.000 դոլարով, որն էլ զարդարում է մոդելի ձեռքը՝ հայտնի ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկի լուսանկարում:

Հեյլին ամսագրի էջերում ներկայացել է Calvin Klein, Balenciaga, Hilfiger ու Dolce & Gabbana ապրանքանիշերի արտադրանքով:

Այս նույն ժամանակ Բիբերն էլ Կանադայում 5 միլիոն դոլարով հսկայական առանձնատուն է ձեռք բերել, որտեղ մտադիր է ապրել Հեյլիի հետ:

Ի դեպ, սա Ջասթինի առաջին ձեռքբերումն է, որպես անշարժ գույքի:

Առանձնատանը կա չորս ննջասենյակ եւ վեց լոգարան, գինու մառան, մարզասրահ, կինոդահլիճ, մեծ մանկական սենյակ, իսկ այն գտնվում է լճի մոտ:

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Vogue, Rego Realty, Getty



© NEWS.am STYLE