Քորթնի Քարդաշյանը ներկայացել է թոփլես այն բանից հետո, երբ նախկին բոյֆրենդին «բռնացրել են» մարդ ծեծելիս

12:10   24 օգոստոսի, 2018

39-ամյա Քորթնի Քարդաշյանը ներկայացել է թոփլես:

Քարդաշյան-Ջեններ գերդաստանի ավագ քույրն իր Instagram-ի story հավելվածում լուսանկար է հրապարակել, որտեղ գրված է «Լավ կին» (ի դեպ, լուսանկարին կից մեկնաբանություններում Քորթնին բացատրել է, որ գովազդում է ջինսե հագուստի ապրանքանիշ, որն արտադրում է Քիմի նախկին օգնականը՝ Ստեֆանի Շեպարդը):

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ռեալիթի-շոուի աստղը բաժանվել է իր բոյֆրենդից՝ Յունես Բենջամինից, այն բանից հետո, երբ 25-ամյա տղամարդուն Մեքսիկայում հանգստի ժամանակ նկատել էին որոշ երիտասարդ մոդելների հետ:

Ի դեպ, օրերս համացանցում տարածվել է նաեւ Յունեսի կռվի տեսանյութը, ճիշտ է այն թվագրված է այս տարվա մարտին: Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկն այցելելու ժամանակ (այնտեղ եղել է նաեւ Դրեյքը), Յունեսը ծեծել է ակումբի աշխատակցին, որը ինչ-որ բան այնպես չէր ասել, երբ հյուրերի համար բացել էր դուռս այն ժամանակ, երբ նրանք լքում էին հաստատությունը:

 



© NEWS.am STYLE