«Այնքան տխուր է, որ տարվա ամենահիանալի եղանակն աննկատ թռնում է». Եվա Ռիվաս

12:23   24 օգոստոսի, 2018

Եվա Ռիվասը, երեւում է ավարտել է իր հանգիստը, որն անցկացրեց Եվրոպայում:

Երգչուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Բարի լույս, սիրելիներս, այսօր արթնացա եւ հասկացա, որ ամառը վերջացավ: Այնքան տխուր է, քանի որ տարվա ամենահիանալի եղանակն աննկատ թռնում է!

Ինչպես ասել է մի հայտնի մտածող. «Առաջ ես սիրում էի ամառը, իսկ հետո հասկացա, որ եթե փող կա, ապա ամառ կարող է լինել ողջ տարին… այժմ ես սիրում եմ փողը»: Լավ օր, համովներս», - գրել է երգչուհին իր լուսանկարի ներքո:

 



© NEWS.am STYLE