Միլա Յովովիչը՝ Kenzo ապրանքանիշի գովազդային արշավում

20:45   24 օգոստոսի, 2018

KENZO-ի Youtube ալիքում հայտնվել է հայտնի ապրանքանիշի գովազդային նոր հոլովակի թիզերը, որում նկարահանվել են 42-ամյա Միլա Յովովիչը, Ջեյ Էլիսը եւ Կոդի Սմիթ-Մակֆին ու դերասանուհիներ՝ Ալեքսանդրա Շիպն ում Սաշա Ֆրոլովան:

Աստղերին լուսանկարել է նյու-յորքյան լուսանկարիչ՝ Իտան Ջեյմս Գրինը, իսկ հոլովակը նկարել է ապրանքանիշի ռեժիսոր՝ Ումբերտո Լեոնը:

Հոլովակն ամբողջությամբ կցուցադրվի աշնանը, իսկ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերին՝ Նյու Յորքում Kenzo ապրանքանիշի ցուցադրության ժամանակ՝ «Նորաձեւության շաբաթ»-ի շրջանակներում:

Ապրանքանիշի պաշտոնական կայքում ֆիլմը կարելի է դիտել արդեն սեպտեմբերի 8-ից:



© NEWS.am STYLE