POPcorn blog. Հում ձվից մինչեւ շան կեր. կամ ուտում ես, կամ պատասխանում հարցերին

22:08   24 օգոստոսի, 2018

POPcorn-ի այս թողարկման հյուրը հաղորդավար Ներս Ավետիսյանն է։ Նրա համար բավականին դաժան փորձություն էի պատրաստել։ Դե համենայն դեպս, ես այդպես էի կարծում, մինչեւ այն պահը, երբ հասկացա, որ այս թողարկումն ինձ համար էլ պակաս դաժան չի լինելու։

Ներսի հետ խաղում էինք Ջեյմս Քորդենի հայտնի խաղերից մեկը։ Սկզբունքը հետեւյալն է. կամ պատասխանում ես քեզ տրված հարցին, կամ ուտում ես ,մեղմ ասած, ոչ այնքան հաճելի մի բան։ Մեր ճաշացանկում ,օրինակ, կար հում ձու, շան կեր, մայոնեզով համեմված շոկոլադե չոր նախաճաշ եւ ոչ միայն։ Թե ո՞վ ավելի շատ հարցերի պատասխանեց կամ ում բաժին ընկավ, օրինակ, շան կերը, կիմանաք՝ դիտելով տեսանյութը։



© NEWS.am STYLE