19:39 24 օգոստոսի, 2018Այսօր Երեւանում անցկացվում է ազգագրական երգ ու պարի «Գութան» փառատոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այգում: NEWS.am STYLE ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է համերգը:
Հայ ավանդական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունն իր վրա վերցրած փառատոնին այս տարի մասնակցում են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: