«Երբ հիսուն տարի առաջ Երեւանից տեղափոխվեցի Մոսկվա, ինձ խորհուրդ տվեցին փոխել ազգանունս եւ դառնալ Ջիգյար». Արմեն Ջիգարխանյան

17:02   24 օգոստոսի, 2018

Ապահարզանի եւ ունեցվածքի բաժանության հետ կապված մի շարք սկանդալներից հետո, թվում է, որ Արմեն Ջիգարխանյանի գործերը կլավանան: Արմեն Ջիգարխանյանի տնօրինության տակ գտնվող թատրոնը բացել է 23-րդ թատերաշրջանը եւ պատրաստվում է Միխայիլ Բուլգակովի պիեսի հիման վրա բեմադրված «Մոլեր» ներկայացման պրեմիերային: «КП»-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ԽՍՀՄ ժողովրդական արտիստը պատմել է, թե ինչպես է նա այժմ ապրում եւ ինչ դասեր է քաղել ընտանեկան նախկին անհաջող փորձերից:

Արմեն Ջիգարխանյանը չի գանգատվում առողջությունից, հիանալի տեսք ունի: Նախկին կականց եւ ապրումների մասին չի հիշում: Ընդհանրապես զգացմունքայնությունը նրա մասին չէ: Նա նույնիսկ թատերական նշաններին չի հավատում:

«Բացարձակապես չեմ հավատում ոչ մի նախանշանի: Թատրոնում ընդունված է, որ պրեմիերայից առաջ չի կարելի  կտրել մազերը: Իսկ ես, ընդհակառակը, եւ՛ մազերս եմ կտրում, եւ՛ սափրվում եմ: Նախանշանները՝ հիմարություններ են: Պետք է գնալ եւ աշխատել, - վստահ է Ջիգարխանյանը: - Արտիստները, որոնք փորձում են ներկայացումները, անում են դա շատ լավ: Ես նրանցից գոհ եմ: Դա շատ բարդ է. Ձեր աչքերի առաջ նրանք դառնում են ուրիշ մարդիկ»:

82-ամյա դերասանը հայտնել է նաեւ, թե ինչու չի տեղափոխվել ԱՄՆ:

«Կար ժամանակ, երբ ես փորձել եմ աշխատել ԱՄՆ-ում: Ունեի այդպիսի ցանկություն: Կար ժամանակաշրջան, երբ հաճախ էի մեկնում Ամերիկա: Մտածում էի, որ մեկնում եմ ընդմիշտ: Այնտեղ, Դալլասում կար պրոֆեսիոնալ թատրոն: Ես ցանկանում էի այնտեղ աշխատել, եթե ոչ արտիստ, ապա՝ ռեժիսոր: Դա շատ հարմար է. Աշխատես այնտեղ եւ վերադառնաս Մոսկվա: Միամտորեն կարծում էի, որ ժամանակի ընթացքում անգլերեն կխոսեմ առանց ակցենտի:

Ոչինչ չստացվեց: Չստացվեց նույնիեսկ ներկայացում բեմադրել: Գիտես, ինչու՞ չստացվեց: Բանն անգամ լզվի մեջ չէ: Ամերիկացիներն ունեն բացարձակ այլ մտածելակերպ, այլ ուրախություններ, այլ տխրություններ:

Մենք եւ նրանք շատ տարբեր կենդանիներ ենք: Հետաքրքիր բան. Ես ազգությամբ հայ եմ, կայքիս մեծ մասն ապրել եմ Ռուսաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Մոսկվայում:

Հետո Ամերիկան էր: Իսկ ի՞նչ է հետո: Պետք է մի տեղ շարժվել: Ու՞ր: Ես չգիտեմ… Երբ հիսուն տարի առաջ Երեւանից տեղափոխվեցի Մոսկվա, իմ ընկերնեից ինչ-որ մեկն ինձ խորհուրդ տվեցին փոխել ազգանունս: Կարծեմ ավելի լավ հնչելու, թե այլ բանի համար: Եվ մտածեց այսպիսի տարբերակ:  Ջիգյար հայերեն նշանակում է լյարդ (печень): Իմ ընկերն ասաց. Կլինես Պեչենկին կամ Խան» (ազգանվանս վերջավորության համաձայն), - պատմել է արտիստը:

 



© NEWS.am STYLE