Քենդալ Ջենները ոտքի մի հարվածով գցել է ընկերոջ գլխին դրված շիշը

22:15   24 օգոստոսի, 2018

Քենդալ Ջենները ցույց է տալիս, թե ինչ հնարքների է տիրապետում: Նա ոտքով հարվածել-գցել է ընկերոջ գլխի վրա դրված շիշը: 22-ամյա մոդելի այս հնարքը երեւում է տեսանյութի մեջ: Քենդալը իր ժամանցն էր անցկացնում ընկերների՝ Ջիջի ու Բելլա Հադիդների, նրանց եղբայր Անվարի ու այլ ընկերների հետ:

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն ու ընկերները վայելում էին հանգիստը Լոս Անջելեսում ու, երեւում է, մի փոքր գինովցած լինելով որոշել են ստուգել Քենդալի ունակությունները մարտարվեստում: Համարձակ ընկերների մեկի գլխին Քենդալը դատարկ շիշ է դրել ու մի հարվածով տապալել այն: Լավ է, որ ընկերը չի տուժել:


                                                                                                                         Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE