Շքեղ Մարիամ Մելիքյանը՝ գայթակղիչ կերպարում

15:30   25 օգոստոսի, 2018

Թուրքիայում բնակվող, հեռուստաէկրաններից հանրությանը ծանոթ դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի Instagram-յան էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Գայթակղիչ հայուհին ներկայացել է շքեղ տեսքով: Իր տեղադրած սելֆիում երիտասարդ դերասանուհին կրում է ատլասե, ուսը բաց վերնազգեստ, որը թույլ է տալիս տեսնել նրա դաջվածքը: Մարիամը վառ դիմահարդարմամբ է: Իսկ հմայիչ այս լուսանկարին կից նա որեւէ մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանն իր  Instagram-ի էջի հետեւորդ-երկրպագուների ուշադրությունը հրավիրելէր իր ամառային գեղեցիկ լուքի վրա:

Մարիամն ընտրել էր ծաղկավոր կոմբինիզոն, որը շեշտել էր նրա սլացիկ ոտքերը: Դերասանուհին իր կերպարն ամբողջացրել էր «փափուկ» սանդալներով, որոնք այս ամռանը չափազանց նորաձեւ են:



© NEWS.am STYLE