«Հաճախ մարդիկ ատում են քեզ նրա համար, որ չկարողացան փչացնել կյանքդ». Եվա Բաղդասարյանի հրապուրիչ լուսանկարները

17:03   25 օգոստոսի, 2018

Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանն իր Instagram-ի էջում շատ ակտիվ է, նա մկրոբլոգի իր էջի հետեւորդներին ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ ներկայացնում է հմայիչ, գայթակղիչ լուսանկարներ ու տեսանյութեր:

Դերսանուհին նոր լուսանկարներ է տեղադրել միկրոբլոգի իր էջում, որոնցում ներկայացել է խորը դեկոլտեով, կարմիր զգեստով, ինչպես նաեւ նա ունի վառ դիմահարդարում: Հրապուրիչ լուսանկարներում նա ունի շքեղ տեսք: Հրապարակմանը կից Եվան գրել է. «Հաճախ մարդիկ ատում են քեզ նրա համար, որ չկարողացան փչացնել կյանքդ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան ներկայացրել էր ստորջրյա իր արկածները պատմող ֆոտոշարք, որում նա վայելում էր ստորջրյա թագավորության հրաշքները: Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը. «Երազանքներն իրականում են»:

 



© NEWS.am STYLE