Սկանդալային երգչուհի Ջուսը՝ դեղին մազերով

19:03   25 օգոստոսի, 2018

Սկանդալային երգչուհի Ջուսը հայտնի է միկրոբլոգի իր էջի համարձակ, սկանդալային հրապարակումներով, որոնք հանրության շրջանում քննադատությունների, քննարկումների մեծ ալիք են բարձրացնում:

Այսօր, արտաքինի հետ մշտապես փոփոխություններ կատարող երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում երգչուհին ներկայացել է բոլորովին նոր կերպարում: Լուսանկարներում նա դեղին մազերով է, իսկ հագին կրում է ոսկեգույն,  երկարափեշ, խորը դեկոլտեով, մեջքը բաց զգեստ: Իսկ մյուս լուսանկարում՝ կարմիր գույնի կրկին խորը դեկոլտեով, սակայն, կարճ զգեստ:

Ավելի վաղ նա ցուցադրել էր իր «խենթ» սանրվածքը: Լուսանկարում Ջուսը իրոկեզ սանրվածքով էր, շքեղ ոսկեգույն-մաքսի զգեստով ու իրեն հատուկ վառ դիմահարդարմամբ:

Ջուսը նաեւ տեսանյութ էր հրապարակել միկրոբլոգում. հոլովակում ուրախ ու «խենթությունների» սիրահար երգչուհին պառկած էր բեմի վրա:



© NEWS.am STYLE