Անժելա Սարաֆյանի նուրբ ռետրո կերպարը

15:05   26 օգոստոսի, 2018

«Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղ Անժելա Սարաֆյանը, չնայած այնքան էլ ակտիվ չէ Instagram-յան իր էջում, նրա հրապարակումները միեւնույնն է շատ սպասված են երկրպագուների կողմից:



Այս ամգամ Աժելան ներկայացրել է իր բավականին տպավորիչ, ռետրո լուքերից մեկը: Յուրահատուկ մեքենաների կողքին հայուհին կեցվածք է ընդունել, ցուցադրել իր ընկերներին ու իհարկե նրբաճաշակ ոճը:



Լուսանկարների շարքը թեւ չունի որեւէ մեկնաբանություն, բայց երկրպագու-օգտատերերից զատ այն նույնիսկ մեկնաբանել է Սերժ Թանկյանը՝ գրելով. «Կարմիր»:





Ի դեպ, ավելի վաղ Անժելան եթերային տեսքով էր ներկայացել հանրությանը Բեւեռլի Հիլզում: Լուսանկարնում նա վերնաշապիկ-զգեստով էր, որի նուրբ գունավորումն ընդգծել էր աստղի աչքերի յուրահատուկ գույնը:







© NEWS.am STYLE