«Սխալ չհասկանաք». Սիլվա Հակոբյանի լուսանկարը խաղատնից

21:32   26 օգոստոսի, 2018

Երգչուհի Սիլվա Հակոբյանը բավականին ակտիվ է վարում Instagram-յան իր էջը: Նա հաճախ է երկրպագու-օգտատերերի հետ կիսվում գեղեցիկ լուսանկարներով, ստեղծագործական նորություններով ու պարզապես իր առօրյայով:

Այս անգամ Սիլվան լուսանկար է հրապարակել բավականին անսպասելի մի վայրից՝ խաղատնից: Ինչպես նշված է լուսանկարի վերեւում, Սիլվան ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում է լուսանկարվել:



Երգչուհին նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Չէ, սխալ չհասկանաք, ուղղակի որոշեցի գոնե մի անգամ բախտս փորձել»:

Ի դեպ, վերջերս Սիլվան իր երկրպագուներին անակնկալ էր մատուցել՝ ներկայացնելով իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Հարբել եմ» երգի հիման վրա: Երգն ու տեսահոլովակը հարսանեկան էին, իսկ Սիլվան ներկայացել էր հարսի դերում:



© NEWS.am STYLE