Զանգվածային ծեծկռտուք բեմում. Բեյոնսեի եւ Ջեյ Զիի համերգի ժամանակ երկրպագուն բարձրացել է բեմ

16:04   27 օգոստոսի, 2018

Բեյոնսեն եւ Ջեյ Զին իրականացնում են On the Run II Tour համաշխարհային շրջագայությունը: Զույգը Եվրոպայի համերգներից հետո վերադարձել է Նահանգներ եւ օրերս ելույթ է ունեցել Ատլանտայում:

Ամեն ինչ իր բնականոն հունով էր ընթանում, երբ ստեղծագործություններից մեկի ժամանակ մի տղամարդ վազել է դեպի բեմ եւ նետվել դեպի Ջեյ Զին եւ Բեյոնսեն: Բեյոնսեին, ինչպես գրում է  TMZ-ը, երկրպագուն չի հասել, իսկ ահա Ջեյ Զիին հասել է: Ճիշտ է, ռեփերը վնաս է հասցրել երաժիշտին, քանի որ նրա վրա անմիջապես հարձակվել է ավելի քան երկու տասնյակ պարող:

Ժամանել է ոստիկանությունը եւ պարզվել է, որ հարձակվողը եղել է ոմն 26-ամյա Էնթոն Չարլզ Թոմաս Մաքվելը: Ոստիկանությունը երիտասարդին տարել է ոստիկանական բաժանմունք, սակայն, ավելի ուշ նրան բաց են թողել, քանի որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին նրան մեղադրանք չեն առաջադրել:



© NEWS.am STYLE