ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

10:31   28 օգոստոսի, 2018

ԽՈՅԵՐ 

Այսօր բարեհաջող օր չէ նոր ծանոթությունների համար: Ձեր զուգընկերոջ մեջ այսօր կարթնանա Օթելոն, եւ նա կսկի ձեզ խանդել անգամ փողոցի լապտերների հանդեպ։

ՑԼԵՐ 

Որպեսզի չփչացնեք ձեր տրամադրությունը եւ չկորցնեք ուժերը, աստղերը խորհուրդն են տալիս երեկոն անցկացնել սիրելիի հետ եւ թուլանալ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Դուք կներեք սիրելիի հին մեղքերը, իսկ նա կմոռանա վիրավորանքները, եւ ամեն ինչ կրկին լավ, պարզ եւ ճիշտ կլինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե դուք հստակ չգիտեք, թե ինչ անուն տալ ձեր հոգում ստեղծված վիճակին, ապա ավելի լավ է ոչինչ չանել եւ թողնել ամեն ինչ ինչպես որ կա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիի հանդեպ կլցվեք քնքշանքով: Աստղերը խորհուրդ չեն տալիս ձեր մեջ չպահել դա, այլ պատմել աշխարհին ու սիրելիին:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հիանալի օր է ծանոթությունների համար։ Կարեւորը՝ բաց չթողնեք հետաքրիր անձնավորությանը, որը հաստատ կհանդիպի ձեզ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք հիշում եք, թե նախկինում ինչ հիասքանչ կամ դժբախտ սեր եք ունեցել, բայց ժամանակն է դադարել վերլուծել իրավիճակը եւ հաճույք ստանալ ներկայից։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելի էակի համար շատ դժվար կլինի ձեզ բացատրել իր տեսակետը եւ կստիպի ձեզ համաձայնել իր կարծիքին։ Սակայն եթե ձեզ հաջողվի անել այնպես, ինչպես նա է ցանկանում, ուրեմն ձեզ սպասում են եւ հաճելի, եւ տհաճ անակնկալներ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորներին անհանգստացնելու են հայրերի եւ որդիների խնդիրները։ Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր ապրում են իրենց ծնողների հետ։ Նրանք փորձելու են ամեն ինչ ինքնուրույն անել, բայց ապարդյուն։ Աստղերը հուշում են՝ խուսափել բոլոր հնարավոր տարաձայնություններից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ստիպված եք դառնալ ձեր սիրելի էակի պաշտպանը։ Հնարավոր է՝ դառնաք նրա փաստաբանը, բայց աստղերը չեն բացառում, որ ձեռքերի ուժին դիմելու կարիք նույնպես կլինի։ Սակայն ինչ էլ պատահի, առաջին հերթին փորձեք օգտագործել ձեր խելքն ու հնարամտությունը։ Այսօր հենց դրանք ձեզ «կօգնեն»։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ուզում դուք եւ ինչպես եք պատկերացնում ձեր երազանքների կնոջը/տղամարդուն։ Փորձեք հանգստացնել նրան՝ վստահեցնելով, որ հենց նրան եք սիրում, եւ հենց նա է համապատասխանում ձեր իդեալին։

ՁԿՆԵՐ

Զգույշ եղեք։ Յոթը չափեք, մեկ կտրեք։ Այսօր սիրելի էակին ինչ-որ բան ասելուց առաջ մի լավ մտածեք։ Աստղերը հուշում են՝ լռել այն ժամանակ, երբ կարծում եք, որ պոռթկալու ցանկություն ունեք։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE