Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրը ՀՀ քաղաքացիություն են ստացել. Բիչախչյան (ֆոտո)

12:00   27 օգոստոսի, 2018

Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն  ստացել, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս», - գրել է նա եւ հրապարակել համապատասխան լուսանկարը:

Նա հայտնել է նաեւ, որ Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, մի քանի տարի առաջ է ստացել ՀՀ քաղաքացիություն:



© NEWS.am STYLE