Ուրախ Դեն Բիլզերյանը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո (ֆոտո/վիդեո)

12:50   27 օգոստոսի, 2018

Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այսօր առավոտյան ժամանել է Հայաստան: «Պոկերի արքան» ու ignite բրենդի հիմնաֆիրը Հայաստանում մի քանի օր կանցկացնի: Դենի ժամանման բուն նպատակն ու անելիքները դեռ հայտնի չեն:  Մեր տեսախցիկն արդեն ֆիքսել է Դենին այն ժամանակ, երբ նա դուրս էր գալիս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից:

Այսօր Դենը ստացել է ՀՀ քաղաքացիություն, ինչի կապակցությամբ NEWS.am STYLE-ը շնորհավորեց նրան, երբ Բիլզերյանը վերադարձավ հյուրանոց:

Ավելի վաղ իր երեւանյան զբոսանքն էր ցուցադրել Բենի հետ ժամանած, նրա ընկերուհի՝ Սուելին Մեդեյրոսը, որը խնդրել էր իր հետեւորդներին ասել, թե ինչ կարելի է անել եւ տեսնել Հայաստանում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE