Դեն Բիլզերյանը ՀՀ զինված ուժերում հաշվառման է կանգնել

13:27   27 օգոստոսի, 2018

Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը, ով ՀՀ քաղաքացիություն է ստացել, նաեւ ՀՀ զինված ուժերում հաշվառման է կանգնել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ եթե անձը ՀՀ քաղաքացիություն է ստանում, ապա ավտոմատ կերպով պետք է նաեւ հաշվառման կանգնի:

Մեզ հայտնեցին, որ այսօր՝ օգոստոսի 27-ին Բիլզերյանը ներկայացրել է դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:



© NEWS.am STYLE