«Հայաստանը հրաշալի է». հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը Ռոբերտ Քոչարյանի որդու հետ շրջեց Երեւանի կենտրոնով

15:28   27 օգոստոսի, 2018

Ինչպես արդեն հայտնել ենք, «Պոկերի արքա» ու ignite բրենդի հիմնադիր Դեն Բիլզերյանը ժամանել է Հայաստան, որտեղ ըստ մեր տեղեկությունների նա կանցկացնի մեկ օր:

Այսօր Դենը ստացավ ՀՀ քաղաքացիություն, ինչի առթիվ էլ NEWS.am STYLE-ը շնորհավորեց նրան, երբ նա վերադարձավ հյուրանոց:

Իսկ ահա հետո միլիոնատերը Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի հետ զբոսնեց Հյուսիսային պողոտայով: Իսկ մինչ այդ նրանք միասին ընթրել են մայրաքաղաքի շքեղ ռեստորաններից մեկում:

NEWS.am STYLE-ի հարցին, արդյո՞ք նրան դուր է գալիս Հայաստանը, Դենը պատասխանեց.

«Հայաստանը հրաշալի է»:



© NEWS.am STYLE