«Բարեւ». Դեն Բիլզերյանի ընկերուհին ողջունել է հայ պապարացիներին

16:11   27 օգոստոսի, 2018

Ինչպես հայտնի է հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել գեղեցկուհի ընկերուհու հետ, ով այսօր առավոտյան արդեն միկրոբլոգի իր էջի հետեւորդների հետ կիսվեց Երեւանի գեղեցկությամբ: Նա նաեւ համտեսեց տեղի բարիքները, իսկ ահա մայրաքաղաքում զբոսնելիս, երբ նրանք տեղի բրենդային խանութներից մեկն էին մտել, Սուելին Մեդեյրոսն լուսանկարել է դրսում կանգնած հայ պապարացիներին: Այդ լուսանկարը տեղ է գտել նրա Instagram-ի story բաժնում: Իսկ դրան կից գեղեցկուհին լատինատառ գրել է. «Բարեւ»:

Նշենք, որ Դեն Բիլզերյանն այսօր առավոտյան ժամանել է Հայաստան: Ignite բրենդի հիմնադիրը ՀՀ քաղաքացիություն ստացել եւ հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում, զբոսնել Երեւանի կենտրով:



© NEWS.am STYLE