«Աշխարհի ամենահմայիչ աղջիկը». Դեն Բիլզերյանի ընկերուհին՝ Սիրուշոյի մասին (ֆոտո)

18:01   27 օգոստոսի, 2018

«Instagram-ի թագավոր» Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել իր գայթակղիչ ընկերուհու՝ Սուելին Մեդեյրոսի հետ, ով Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել երգչուհի Սիրուշոյի հետ: Լուսանկարին կից գեղեցկուհին անգլերեն լեզվով գրել է. «Աշխարհի ամենահմայիչ աղջիկը»:

Նշենք, որ այսօր առավոտյան արդեն միկրոբլոգի իր էջի հետեւորդների հետ կիսվել է Երեւանի գեղեցկությամբ: Նա նաեւ համտեսել է տեղի բարիքները, իսկ այժմ Դենի հետ Սեւանում վայելում է սիգա ձկան խորոված եւ Սեւանա լճի գեղեցկությունը:

Հավելենք նաեւ, որ Սուելին Մեդեյրոսն հասցրել էր անգամ լուսանկարել դրսում կանգնած հայ պապարացիներին: Այդ լուսանկարը տեղ էր գտել նրա Instagram-ի story բաժնում: Իսկ դրան կից գեղեցկուհին լատինատառ գրել էր. «Բարեւ»:



© NEWS.am STYLE