«Հղի չեմ». Արմինկան հերքել է իր երկրորդ հղիության մասին լուրերը

19:09   27 օգոստոսի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Երեկ երգչուհու տեղադրած լուսանկարը մեծ իրարանցում է անցկացրել իր Instagram-ի էջի հետեւորդների շրջանում: Լուսանկարներում երեւում է Արմինկայի կլորացած փորիկը: Բոլորը լուսանկարին կից մեկնաբանություններում երգչուհուն հարցրել են արդյո՞ք նա հղի է:

Սակայն, այսօր նա նոր լուսանկար է հրապարակել եւ հերքել է այն փաստը, որ հղի է: Արմինկան գրել է. «Կարդում եմ նախորդ նկարիս մեկնաբանություններն ու ծիծաղում: Հղի չեմ, ինչպես տեսնում եք, չեմ գիրացել, եթե նկատում եք: Հավանաբար ընկերուհիներս են ընտրել «անհաջող» անկյուն (ракурс) նկարի համար»:



© NEWS.am STYLE