Դեն Բիլզերյանի ընկերուհին՝ շոգեբաղնիքում

20:01   27 օգոստոսի, 2018

«Պոկերի արքան» միայնակ չի ժամանել Հայաստան: Սկզբում նա Հայաստանի հանրապետության քաղաքացիություն է ստացել, ճաշել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի հետ, զբոսնել է եղբոր ու հոր հետ: Այնուհետեւ Դենը այցելել է Սեւան:

Նրա հետ է նաեւ նրա գեղեցկուհի ընկերուհին՝ Սուելի Մեդեյրոսին, ով արդեն հասցրել է ողջունել պապարացիներին, լուսանկար հրապարակել երգչուհի Սիրոուշոյի հետ:

Այս անգամ Սուելին Instagram-ի իր էջի story բաժնում հրապարակել է տեսանյութեր, որոնցում ինքը գտնվում է շոգեբաղնիքում: Աղջիկը այնտեղ վայելում է իր հանգիստը:

Ավելի ուշ Դեն Բիլզերյանը կընթրի Սամվել Ալեքսանյանի ռեստորանում:




© NEWS.am STYLE