«Ես սիրահարված եմ Հայաստանին». Դեն Բիլզերյանի ընկերուհի

09:14   28 օգոստոսի, 2018

Եվ այսպես, շարունակում ենք հետեւել Դեն Բիլզերյանի ընկերուհու՝ Սուելին Մոդեյրոսի միկրոբլոգի էջին: Մինչ «Պոկերի արքան» պատրաստվում է հերթական վայր գնալ, նրա ընկերուհին իր Instagram-ի Story հավելվածում լուսանկարներ է հրապարակում, սակայն, ամենակարեւորն այն է, որ մոդելը սեր է խոստովանել Հայաստանին:

«Անկեղծ ասած ես սիրահարված եմ Հայաստանին: Ինչպիսի հրաշալի երկիր: Չի կարելի չնշել շքեղ խոհանոցը: Մարդիկ այնքան բարի են: Ես 24 ժամից էիչ է ինչ այստեղ եմ եւ արդեն սիրահարվել եմ երկրին: Շնորհակալություն շքեղ ընդունելության համար: Չեմ համբերում, թե ինչ է լինելու հետո», - գրել է Սուելինը:



© NEWS.am STYLE