Դեն Բիլզերյանը նստել է ուղղաթիռ եւ մեկնում է Ստեփանակերտ (վիդեո)

11:50   28 օգոստոսի, 2018

Ինչպես մեզ հենց նոր հայտնեցին, Դեն Բիլզերյանն իր հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ լեւոնի հետ մեկնում է Արցախ: Բիլզերյանն իր Instagram-ում հոլովակ է հրապարակել ուղղաթիռից:

Հիշեցնենք, որ Դենն այցելել է Սեւան ,ինչի մասին վկայում է նրա ընկերուհու՝ Սուելինի Instagram-ը եւ ուշադրություն. Նա այնտեղ համտեսել է հայկական խորոված եւ լիմոնադ))))

Բայց դա դեռ վերջը չէ, նրանց ընկերակցել է նաեւ Սիրուշոն, որի հետ իր Instagram-ում համատեղ լուսանկար է տեղադրել Դենի ընկերուհին:

Իսկ քիչ հետ արդեն հայ միլիոնատիրոջ ընկերուհին լուսանկար է հրապարակել շոգեբաղնիքից:



© NEWS.am STYLE