Դեն Բիլզերյանը հանդիպել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին (ֆոտո)

14:40   28 օգոստոսի, 2018

Հայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը ժամեր առաջ հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի հետ մեկնեց Արցախ՝ Ստեփանակերտ։ Բիլզերյանն իր Instagram-ի story բաժնում մի քանի դրվագ է հրապարկել դեպի Արցախ թռիչքից, իսկ քիչ ավելի ուշ հրապարակել էր նաեւ երգչուհի Սիրուշոյի լուսանկարը:

Նա այնտեղ հանդիպել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ Ռուբեն Մելիքյանին, որն էլ Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել Դեն Բիլզերյանի հետ։ Լուսանկարին կից Մելիքյանը գրել է. «Զրույցը կարծես ստացվում է», ապա հեշթեգում նշել է. #ԵկԱրցախ:

Հիշեցնենք, որ Դենն այցելել է Սեւան ,ինչի մասին վկայում է նրա ընկերուհու՝ Սուելինի Instagram-ը եւ ուշադրություն. Նա այնտեղ համտեսել է հայկական խորոված եւ լիմոնադ))))

Բայց դա դեռ վերջը չէ, նրանց ընկերակցել է նաեւ Սիրուշոն, որի հետ իր Instagram-ում համատեղ լուսանկար է տեղադրել Դենի ընկերուհին:

Իսկ քիչ հետ արդեն հայ միլիոնատիրոջ ընկերուհին լուսանկար է հրապարակել շոգեբաղնիքից:



© NEWS.am STYLE