Դեն Բիլզերյանը Արցախի ռազմական բազայում (ֆոտո/վիդեո)

16:56   28 օգոստոսի, 2018

Ինչպես այսօր արդեն հայտնել է NEWS.am STYLE-ը, Դեն Բիլզերյանը հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի եւ Սիրուշոյի հետ մեկնեց Արցախ՝ Ստեփանակերտ։

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Արշավիր Ղարամանյանի Facebook-ի իր էջում հայտնվել են Դեն Բիլզերայանի լուսանկարները, որոնցում նա գտնվում է ռազմական բազայում: 

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները Դեն Բիլզերյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող «Տատի Պապիի» հուշարձան, եղել է զինվորական հրաձգարանում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի՝ Շուշիում:

Բիլզերյանին ուղեկցում է նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյան:

Պոկերի արքան ոչ մի պաշտոնական հանդիպում չի ունեցել: Այժմ Դենն իր ողջ խմբով գնում է ճաշելու, իսկ հետո եթե ժամանակը բավականացնի կայցելեն նաեւ Շուշիում գտնվող Հունոտի կիրճ առավել հայտնի որպես «Զոնտիկներ»:



© NEWS.am STYLE