Դեն Բիլզերյանը հյուրանոցի դիմաց լուսանկարվել է երկրպագուների հետ (վիդեո)

21:09   28 օգոստոսի, 2018

Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը, ով հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի եւ Սիրուշոյի հետ մեկնել էր Արցախ՝ Ստեփանակերտ, արդեն Երեւանում է: Նա դուրս է եկել հյուրանոցից, որի դիմաց հավաքված են եղել նրա երկրպագուները: «Պոկերի արքան» չի կարողացել անտարբեր անցնել իրեն սպասող մարդկանց, երկրպագուների կողքով եւ հյուրանոցի դիմաց նրանց համար սելֆիների շարք է անցկացրել: Նա գնացել է մասնակցելու փակ երկույթի:  

Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող «Տատի Պապիի» հուշարձան, եղել է զինվորական հրաձգարանում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի՝ Շուշիում:

Տեսանյութը՝ քիչ անց



© NEWS.am STYLE