Հայ եւ վրացի դիզայներների նորաձեւության շոուն՝ Ազատության հրապարակում (ֆոտո/վիդեո)

00:04   29 օգոստոսի, 2018

Այսօր առաջին անգամ Երեւանում անցկացվեց հայ-վրացական մշակութային օր, որի շրջանակում Ազատության հրապարակում հայ եւ վրացի հայտնի դիզայներները ցուցադրեցին իրենց բրենդային հավաքածուները:

«Ընկերությունը հաղթում է»՝ սա էր այսօրվա միջոցառման կարգախոսը, որի շրջանակում ելույթ ունեցան նաեւ հայ եւ վրացի երգիչներ ու պարողներ: Հայաստանից ելույթ ունեցան Աստղիկ Սաֆարյանն ու Սոֆի Դեւոյան կրտսերը, իսկ Վրաստանից՝ Անի Սիրաձեն:

Միջոցառման հատուկ հյուրերն էին «Միսս Վրաստան» Նիա Ծիվծիվաձեն, «Վիցե Միսս Վրաստան» Լարա Յանը ու «Միսս Աշխարհ Վրաստան» Քեթի Շեկելաշվիլին:

NEWS.am STYLE-ը եւս ներկա էր միջոցառմանը: Մանրամասները՝ մեր ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE