Դեն Բիլզերյանի հմայիչ ընկերուհին զինվորական ֆոտոշարք է իրականացրել Արցախում

10:01   29 օգոստոսի, 2018

Դեն Բիլզերայնի արկածները Հայաստանում շարունակվում են, սակայն ոչ մի կերպ չեն ավարտվում: Երեկ միլիոնատերը հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի եւ երգչուհի Սիրուշոյի հետ մեկնել էր Ստեփանակերտ, այցելել էր Շուշի եւ զորավարժարան:

Նրան ամենուր ուղեկցել է ընկերուհին՝ Սուելին Մեդեյրոսը: Վերջինս Արցախում իրականացրել է ամենաիսկական զինվորական ֆոտոշարքըն ու լուսանկարներով կիսվել իր Instagram-ում:

«Ընկերներիդ մոտ պահիր, իսկ թշնամիներդ՝ ավելի մոտ», - Նիկոլլո Մաքիավելիի խոսքերով գեղեցկուհին մակագրել է իր լուսանկարներից մեկը:

Չեն շրջանցել նաեւ սա)))) Սուելինը, ինչպես եւ Դենը կրակել է զորավարժարանում:



© NEWS.am STYLE