Մելանյա Թրամփը Christian Louboutin կոշիկներով եւ Valentino ապրանքանիշի 4 հազար դոլարանոց զգեստով ծառ է տնկել

16:07   29 օգոստոսի, 2018

Փոքր ինչ շեղենք մեր ուղեղը Դեն Բենզիլյանի հայաստանյան արկածներից եւ մեր ուշադրությունն ուղղենք դեպի այլ հայտնի մարդուն՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի կնոջը՝ գեղեցկուհի, մոդել Մելանյա Թրամփին:

Երբ Դոնալդ Թրամփին ընտրեցին նախագահ, շատ դիզայներներ եւ ոճաբաններ հրաժարվել էին աշխատել Մելանյայի հետ, իսկ այժմ կրծում են իրենց եղունգները, քանի որ Մելանյան, այժմ հանդիսանում է ոճի իկոնաներից մեկը՝ ԱՄՆ որոշ մարդկանց համար:

Եվ այսպես, ինչ անում է Մելանյան, նրա մոտ դա շատ ճաշակով է ստացվում: ԱՄՆ առաջին տիկինը ներկայացել է Christian Louboutin կոշիկներով եւ Valentino ապրանքանիշի 4 հազար դոլարանոց զգեստով: Այդպիսի հանդերձանք Մելանյան ընտրել է… Սպիտակ տան տարածքում ծառ տնկելու համար:

Ծառատունկի համար Մելանյային տվել են ոսկեգույն բահ: Այն բանից հետո, երբ առաջին տիկինը երկու բուռ հող է լցրել փոսը, նա իրեն ուղեկցողների հետ լքել է այդ վայրը:

Աղբյուրը՝ news.com.au

Լուսանկարը՝ Getty, AFP



© NEWS.am STYLE