«Իհարկե, ինձ դուր եկավ Հայաստանը». Դեն Բիլզերյան (վիդեո)

12:46   29 օգոստոսի, 2018

Դեն Բիլզերյանն իր սեփական ինքնաթիռով պատրաստվում է լքել Հայաստանը եւ մեկնել Թայլանդ: Հայ միլիոնատերն առավոտյան մոտ մեկ ժամ մարզվել է մայրաքաղաքի մարզասրահներից մեկում, իսկ հենց նոր նա վերադարձել է հյուրանոց, որտեղ նրան արդեն պատրաստի ճամպրուկներով սպասում են նրա ընկերուհիները:

NEWS.am STYLE-ի լրագրողի այն հարցին, արդյո՞ք նրան դուր է եկել Հայաստանը , «Պոկերի արքան» պատասխանել է՝ «Իհարկե»:

Մոտակա մեկ ժամվա ընթացքում միլիոնատերը կլքի Հայաստանը:



© NEWS.am STYLE