Exclusive. «Ես սիրում եմ Հայաստանը». Դեն Բիլզերյանի ընկերուհի

14:31   29 օգոստոսի, 2018

Դեն Բիլզերյանն իր սեփական ինքնաթիռով լքել է Հայաստանը: Մինչ մեկնումը, այսօր առավոտյան Բիլզերյանը մոտ մեկ ժամ մարզվել է մայրաքաղաքի մարզասրահներից մեկում, իսկ հետո վերադարձել է հյուրանոց, որտեղից էլ ընկերուհիների՝ Սուելին Մեդեյրոսի եւ Լեսլի Աննաբելի հետ դուրս է եկել հյուրանոցից: Վերջիններիս հետ էլ մենք հասցրեցինք «զրուցել» եւ հարցնել Հայաստան կատարած այցելության տպավորությունների մասին:

«Ես սիրում եմ Հայաստանը: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք: Գեղեցիկ երկիր, սիրում եմ Ձեզ: Ես եղա նաեւ Արցախում, ինձ դուր եկավ ամեն ինչ, բողոք չունեմ))) Ձեզ մոտ թե՛ խոհանոցն է շքեղ, թե՛ մարդիկ ու մթնոլորտը, ամեն ինչ հրաշալի էր: Եվ հաստատ կվերադառնամ», - նշել է գեղեցկուհի Սուելինը:

Ի դեպ, Դենն ուղեւորվել է դեպի օդանավակայան, որտեղ նրան սպասում էր Թայլանդ մեկնող սեփական ինքնաթիռը:

 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE