Դեն Բիլզերյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)

14:13   29 օգոստոսի, 2018

Դեն Բիլզերյանն իր սեփական ինքնաթիռով լքել է Հայաստանը: Մինչ մեկնումը, այսօր առավոտյան Բիլզերյանը մոտ մեկ ժամ մարզվել է մայրաքաղաքի մարզասրահներից մեկում, իսկ հետո վերադարձել է հյուրանոց, որտեղից էլ դուրս է եկել ընկերուհիների՝ Սուելին Մեդեյրոսի եւ Լեսլի Աննաբելի հետ, որտեղ նրանց էր սպասում Դենի սեփական ինքնաթիռը, որն էլ նրան Թայլանդ կտանի:

Դենը հենց նոր իր Instagram-ի story հավելվածում լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են, որ մինչ մարզասրահ այցելելը միլիոնատերը եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր):



© NEWS.am STYLE