«Քաղցած». Ալեքսիս Օհանյանի նոր զվարճալի լուսանկարը

22:45   29 օգոստոսի, 2018

Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որը համեմել է մի փոքր հումորով:

Լուսանկարում Ալեքսիսը բավականին զվարճալի դեմքի արտահայտություն է ընդունել ու եթե անգամ չլիներ էլ ավելի զվարճալի մեկնաբանությունը, լուսանկարը, միեւնույնն է, ժպիտ կառաջացներ:



«Քաղցած», - հրապարակմանը կից գրել է Օհանյանը՝ մեկնաբանելով այն հակիրճ, բայց իմաստալից կերպով:

Օգտատերերից մեկը եւս սրամիտ է գտնվել ու մեկնաբանությունների դաշտում անգլերեն լեզվով գրել է. «Մի քիչ հայկական դոլմա կուզե՞ս»:

Ի դեպ, ավելի վաղ Ալեքսիսը լուսանկար էր հրապարակել անուշիկ դստեր՝ Օլիմպիայի հետ:

Հայր ու դուստր բավականին զվարճալի դեմքի արտահայտություն էին ընդունել, իսկ փոքրիկի գլխարկն իրենից չափերով մեծ էր: Ալեքսիսը մեկնաբանել էր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Հայրիկի փոքրիկ, քաղցր գորշուկ»:



© NEWS.am STYLE