«Թրամփը չի կարող մեծագույն նախագահ լինել՝ առանց աֆրոամերիկացիների աջակցության». Քանյե Ուեսթ

10:14   30 օգոստոսի, 2018

Քանյե Ուեսթը հայտնի է քանիցս Դոնալդ Թրամփին ցուցաբերած իր աջակցությամբ: Ռեփերին մշտապես մեղադրել են, որ աֆրոամերիկացիներին դավաճանում է, երբ հանդես է գալիս Թրամփի օգտին, իսկ երաժիշտը միշտ նշում էր, որ իրեն դուր է գալիս Թրամփի եռանդունությունը, ինչպես նաեւ նախագահի անձի ֆենոմենը:

Ուեսթը հայտնվել է Չիկագոյի WGCI ռադիոյի եթերում եւ վերջապես հայտնել իր դիրքորոշումը:

«Ես զգում եմ, որ նրան մտահոգում է, թե իր մասին ինչ են մտածում աֆրոամերիկացիները: Եվ ինձ թվում է, թե նա ցանկանում է, որ մեր համայնքն իրեն սիրի: Նա, ինչպես մենք բոլորս, ես ունի: Նա ցանկանում է մեծագույն նախագահ լինել, սակայն գիտի, որ առանց աֆրոամերիկացիների աջակցության չի կարողանա այդպիսին դառնալ: Եվ սա այն է, ինչի վրա նա առաջիկա ժամանակում կաշխատի, բայց մենք պետք է այդ մասին նրա հետ խոսենք»,- նշել է Քանյեն:

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE